Friday, 19 06 2026
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար

Իմ թիմն եմ ձևավորում. Դավիթ Տոնոյանը՝ ԱԻՆ-ում իր նշանակումների մասին

Պաշտպանության նախարարությունից կադրերին արտակարգ իրավիճակների նախարարություն տեղափոխելով նախարար Դավիթ Տոնոյանն իր թիմն է ձևավորում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ ընդամենը 7 ամիս է, ինչ աշխատում է ԱԻՆ-ում և իրավունք ունի հավաքելու իր թիմը, որպեսզի կարողանա ճիշտ կազմակերպել աշխատանքը։

Ի պատասխան հարցի, թե արդյոք հնարավոր է պետական համակարգի, այդ թվում՝ ԱԻՆ-ի ճոխ ծախսերը կրճատել և հրդեհաշիջման տեխնիկա գնել, նախարարն ասաց. «Իսկ դուք գիտե՞ք ԱԻՆ-ի ծախսերը որոնք են, որ ճոխ եք գնահատում, ի՞նչ ճոխություն, իմ «Nissan Patrol»-ն է շքեղությո՞ւն՝ 2008 թ. արտադրության, դա շքեղություն չէ, միայն դրանով կկարողանայի 2500 մետր բարձրանալ»:

Խոսելով «Խոսրովի անտառի» և Արտավանի հրդեհների մասին՝ նախարարն ասաց, որ հրշեջները հրդեհաշիջման աշխատանքները կատարել են շատ արհեստավարժ և արիաբար, նրա գնահատմամբ՝ ուղղակի նկարագրելու չէ, թե ինչ արիությամբ են աշխատել:

«Հրդեհների այդ ծավալը մեզ համար որոշակի դժվարություններ ստեղծեց, բայց դա էլ հաղթահարվեց: Երկիրը, կառավարությունը միշտ պատրաստվում է այդպիսի աղետներին արձագանքելու համար: Տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս միայն Ռուսաստանն ունի հրդեհաշիջման այդ կարողությունը, տեխնիկան: Ինքնաթիռի մեկ թռիչքով իրականացվում է նույն աշխատանքը, ինչ ուղղաթիռների 60 թռիչքով»,- հավաստիացրեց Դավիթ Տոնոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում