«Սանդերլենդ»-ի դեմ խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է, որ կիսապաշտպան Ադնան Յանուզային փայլուն ապագա է սպասվում:
«Հիշում եմ, թե ինչպես էին մեկնարկում Ռունին և Բարկլին: Կարող եմ հաստատ ասել, որ Յանուզայը նույն մակարդակի ֆուտբոլիստ է: Դեռ 3-4 շաբաթ առաջ էի ցանկանում նրան ընդգրկել, սակայն ինչ-ինչ պատճառներով չէի կարող անել դա:
Այս անգամ որոշեցի, որ Ադնանին շանս տալու ժամանակն է: Նա հիանալի խաղաց: Յանուզայն իսկապես տաղանդավոր է: Նա գոլեր է խփում և հիանալի տիրում գնդակին: Կարծում եմ` Ադնանը չի հեռանա մեր ակումբից, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում:








































