«Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը Հարավային Կորեայի Գրան պրիի հաղթող է դարձել: Երկրորդը «Լոտուս»-ի ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենն է, երրորդը` նրա ակումբակից Ռոմեն Գրոժանը:
Առաջնությունում Ֆետելի մոտակա մրցակիցը` Ֆերնանդո Ալոնսոն զբաղեցրել է 6-րդ տեղը:
Գրան պրի. Հարավային Կորեա`
1. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ»)
2. Կիմի Ռայկոնեն («Լոտուս») +4.2
3. Ռամեն Գրոժան (»Լոտուս») +4.9
4. Նիկո Հյուլկենբերգ («Զաուբեր») +24.1
5. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +25.2
6. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի») +26.1
7. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») +26.6
8. Ջենսոն Բաթոն («Մաքլարեն») +32.2
9. Ֆելիպե Մասսա («Ֆերարի») +34.3
10. Սերխիո Պերես («Մաքլարեն») +35.1