Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Պայթյունավտանգ իրավիճակ է, ժողովրդին պետք է փողոց դուրս բերել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

– Քաղաքական ուժերը խոստանում էին ակտիվություն դրսևորել աշնանը։ Եվ հիմա հաշված օրեր են մնացել. ըստ Ձեզ՝ կա՞ արդեն օրակարգ, որով կարելի է շարժվել և պայքար սկսել։

Թվում է, թե ամեն ինչ հանդարտ ու խաղաղ է, վերահսկելի, բայց իրականում շատ մեծ ու պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում։

Մենք հազարամյակներ շարունակ օտարի լծի տակ ենք եղել, ու այս 25 տարվա ընթացքում մեր ժողովուրդը վարչախմբին ընկալում է  որպես օտարի, զավթիչի։ Այդ առումով ամեն վայրկյան կարող է հրաբուխ լինել։  Ես առիթ ունեցել եմ նախկինում էլ ասելու, որ ճիշտ կլինի՝ այդ հրաբուխն ինքնաբուխ չուղղորդվի, որ պետականության կորուստ չունենանք։  Պետք է առողջ ուժերի համախմբում լինի ու հստակ օրակարգ։ Ըստ իս՝  այդ օրակարգը պետք է լինի վարչախմբից ազատումը, սահմանադրական կարգի հաստատումը, օրենքի գերակայությունը, բոլոր հանցագործներին անուն առ անուն պատժելը։

Ժիրայր Սէֆիլյանն այժմ առաջարկում է մի օրակագ, որն ամբողջությամբ ընկալելի և ընդունելի է։ Ասում է՝ ազատեք «Սասնա ծռերին», ու ժամանակավոր կառավարություն հաստատենք։ Դա  աշխատող օրակարգ է, «Սասնա ծռերը» ժողովրդի մեջ ընկալվում են որպես հերոսներ, մեծ մասը՝ գոնե 90 տոկոսով, ընդունեց նրանց արարքը։

– Բայց ինչպե՞ս ընդունեց, ցույցերը այդքան էլ բազմամարդ չէին, և ոչ ոք քայլ առաջ չարեց։

– Հիմա գալիս եմ դրան։ Մեր ժողովուրդը մի շատ վատ բնավորություն ունի, բայց մյուս կողմից էլ՝ լավ է։ Ես ժողովրդի զգոնությունը նկատի ունեմ, շատ դժվարությամբ է տեղից շարժվում։ Երբ հուլիսի վերջին սկսեց տեղից շարժվել, վարչախումբը ինֆորմացիա ունեցավ, ժողովրդի մեջ լրտեսներ ունի, ու այդպիսով հասկացավ, որ եթե թափանիվն աշխատի՝ էլ  կանգ չի առնի։ Դրա համար էլ ջարդեցին մի քանի օր, վերջինը՝ հուլիսի 29-ին։ Արթուր Սարգսյանին՝ Հաց բերողին, սպանեցին։ Եթե օրակարգում լինի ձևակերպումը՝ ազատել «Սասնա ծռերին» ու ազատագրել երկիրը, չի բացառվում, որ պրոցեսը գնա։ Հատկապես Ղարաբաղի հարցում տեսնում ենք, որ և՛ ամերիկացիները, և՛ ռուսները տրամադրված են հողերը հանձնել առանց կարգավիճակի հստակեցման։ Ղարաբաղը հանձնում են, իշխանության ներսում խմորումներ կան։ Այս ամենից պետք է օգտվել ու  ժողովրդին փողոց դուրս բերել։

– Ինչո՞ւ եք կարծում, որ իշխանությունները ազատ կարձակեն «Սասնա ծռերին»՝  նրանց ազատ արձակումը պահանջողների հոծ բազմություն չկա, բացի այդ, ոստիկաններ են  մահացել։

Իրենք ազատ չեն արձակելու բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Նրանք կարող են ազատ արձակել միայն մի դեպքում՝ երբ լինի հզոր, ժողովրդական շարժում։

Դուք ասում եք՝ ոստիկաններ են մահացել, այո՛, մահացել  են, դա հետևանք է։ Բայց վարչախումբը որևէ ճանապարհ, ուղի թողե՞լ է։ Մենք տեսանք ընտրությունները,  այդպես հնարավոր չէ։  Իրենք ճանապարհ չեն թողել, ու այդ ոստիկանների մահը պետք է վարչախմբի վրա դրվի։  Ապստամբության ժամանակ մեղր չեն բաժանում։

– Դուք ասում եք՝ վարչախումբը ճանապարհ չի թողել, բայց չէ՞ որ հենց «Սասնա ծռերն» էլ ցույց տվեցին, որ զենքով պայքարն էլ ճանապարհ չէ՝ իրենց ոչ մի պահանջի բավարարմանը չհասան, հակառակը՝ անորոշ ժամկետներով հայտնվեցին անազատության մեջ։

Ճիշտ եք։ Եթե դիմում ես զենքի՝ անհամարժեք է՝ զենքն էլ, տեխնիկան էլ, բանակն էլ, ոստիկանությունն էլ իրենց ձեռքի տակ են։ Բերում են և Ղարաբաղից հրոսակախմբեր, և օլիգարխների սափրագլուխ թիկնապահներ։ Մենք հասկանում ենք, որ զենքով իրենց դիմաց խաղ չկա։ «Սասնա ծռերն» ասում էին՝ իրենք քայլն անում են, ժողովուրդը դուրս է գալիս հրապարակ, բայց ժողովուրդը հրապարակ դուրս չեկավ։ Հիմա ասում ենք՝ ժողովրդին հանենք փողոց, որ բանը զենքին չհասնի։

– Ի՞նչ օրակարգով դուրս կգա ժողովուրդը փողոց, օրինակ՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը խափանելը կարո՞ղ է լինել աշխատող։

– Իհարկե, ոչ, ի՞նչ տարբերություն՝ Սերժ Սարգսյանը նախագահ է, վարչապե՞տ, թե՞ ՀՀԿ նախագահ։ Դա մանկական խաղ է, նրանք, ովքեր այդ օրակարգն են ձևակերպում՝ Սերժի խաղն են խաղում։ Խնդիրը պետք է լինի ամբողջ համակարգից ազատվելը. միայն Սերժը չէ։

-Օրինակ՝ Արմեն Մարտիրոսյանը նշում է, որ 2018-ին ընդառաջ որքան քիչ ընդդիմադիր օջախներ լինեն՝ այնքան լավ։

– Ես իր ասածը հասկանում եմ հետևյալ կերպ՝ եթե մեկ միասնական ու համախմբված լինի՝ ավելի լավ։ Եթե այդպես լինի՝ վարչախմբի վերջը կգա։ Ես Արմենի ասածից դա եմ հասկանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում