Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շնորհավորել է իր սաներին` մրցաշարային աղյուսակում միանձնյա առաջատար դառնալու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ սաներիս: Մենք առաջին տեղն ենք զբաղեցնում Բունդեսլիգայում: Անչափ հպարտանում եմ նրանց ցուցադրած խաղով:
«Բայեր»-ի դեմ խաղում «Բավարիա»-ի ֆուտբոլիստները ջանք չխնայեցին և հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին: Չնայած այս ամենին, ոչ-ոքի գրանցվեց: Բայց սա ֆուտբոլ է: Իսկ Բերնդ Լենոն հիանալի դարպասապահ է»,- ասել է Գվարդիոլան:








































