Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 7-րդ տուրում գործող առաջատար «Ռոմա»-ն գեղեցիկ հաղթանակ տարավ Միլանի «Ինտեր»-ի նկատմամբ:
Մայրաքաղաքային ակումբն արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտտին:
«Ինտեր» – «Ռոմա»` 0:3
0:1, 0:2 Տոտտի (18’, 40’, 11մ), 0:3 Ֆլորենցի (44’)








































