Անգլիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում «Սանդերլենդ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
«Սթեդիում օֆ Լայթ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի` 2:1 հաշվով հաղթանակով:
«Կարմիր սատանաներ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ 18-ամյա բելգիացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ծագող աստղ Ադնան Յանուզայը: «Սանդերլենդ»-ի կազմում աչքի ընկավ Գարդները:








































