Իտալականա «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծում է, որ սկուդետոյի համար պայքարում ֆավորիտը Թուրինի «Յուվենթուս»-ն է:
«Չնայած քննադատություններին, «Յուվենթուս»-ը սկուդետոյի համար պայքարում գլխավոր ֆավորիտն է: Կոնտեի թիմը պահպանել է բոլոր հզոր կողմերը»,- Ալեգրիի խոսքերը մեջբերում է TMW-ն:
Հիշեցնենք, որ «Յուվենթուս»-ը 6-րդ տուրից հետո վաստակած 16 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:






































