ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Իսրայել իր այցի ընթացքում հայտարարել է, որ կցանկանար Սուրբ հողում տեսնել երկու խաղաղ, անվտանգ պետություն։
«Ես երազում եմ, որ հնարավորություն կունենամ տեսնելու Սուրբ հողում երկու պետություն, որոնք կկարողանան ապրել միասին փոխադարձ ճանաչմամբ, խաղաղ ու անվտանգ»,-հայտարարել է Գուտերեշն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ մամլո ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր, որ Գուտերեշն այս շաբաթ Իսրայել և Պաղեստին կատարելիք իր առաջին այցի ընթացքում բանակցություններ կանցկացնի երկու կողմերի առաջնորդների հետ։










































