shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ուժեղ պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Նաիրիտ 1» գործարանի ինչ-որ ռեզերվուար է պայթել, ինչի հետևանքով էլ առաջացել է խոշոր հրդեհ։ Ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի կիլոմետրից։
Այս պահին դեպքի վայր են ժամանում մեծ թվով հրշեջներ, Ոստիկանության ծառայողներ, Երևանի 1-03 շտապօգնության բրիգադներ։ Արդյո՞ք հրդեհի հետևանքով զոհեր, վիրավորներ կան, այս պահին Ոստիկանությունը պարզում է։ Նշված հատվածում երթևեկությունը կանոնակարգելու նպատակով ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի կարգադրությամբ դեպքի վայր են ժամանում Երևանի ՃՈ ծառայողները։
Մանրամասները՝ shamshyan.com-ում










































