Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կզբաղեցնի ATP վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը: Թենիսիստը ձեռք է բերել Պեկինի մրցաշարի եզրափակիչի ուղեգիր:
27-ամյա Նադալն առաջին անգամ գլխավորել է թենիսի տղամարդկանց վարկանիշային աղյուսակը 2008 թվականի օգոստոսի 18-ին:
Ընդհանուր առմամբ, աշխարհի առաջին ռակետի կարգավիճակ է ունեցել 90 շաբաթ:











































