«Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը մտադիր է մերժել «Մոնակո»-ի առաջարկը: Հիշեցնենք` Դմիտրի Ռիբոլովլևի ակումբը պատրաստ է 60 մլն եվրո առաջարկել Իսպանիայի հավաքականի դարպասապահի տրանսֆերի դիմաց:
Վալդեսին 4-ամյա պայմանագիր է առաջրկվում` 10 մլն եվրո աշխատավարձով: Տեղափոխության համար նա նաև 20 մլն եվրո հավելավճար կստանա:
Սակայն դարպասապահը հայտնել է իր մտերիմներին, որ պատրաստվում է շարունակել կարիերան Անգլիայում: Հավելենք, որ Վալդեսի ծառայություններով հետաքրքրված էին «Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը:










































