Գերմանիայում ընտրությունների նախաշեմին Անգելա Մերկելի և նրա հիմնական մրցակից Մարտին Շուլցի միջև վիճաբանությունը կտրուկ սրվել է։
Ինչպես հայտնում են գերմանական ԶԼՄ-ները, մասնավորապես Շուլցը մեղադրել է Մերկելին նրանում, որ նա չափազանց մեղմ է արձագանքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին։
«Դեռ որքա՞ն եք նայելու, թե ինչպես է Էրդողանը պտտեցնում մեզ իր մատի շուրջը»,-կանցլերին է դիմել Շուլցը։
«Մենք պետք է Թուրքիայի նախագահի առջև ժամկետ դնենք։ Եթե պարոն Էրդողանն անհապաղ ազատ չարձակի գերմանացի բանտարկյալներին, ԵՄ-ն պետք է անմիջապես դադարեցնի բանակցությունները Թուրքիայի հետ Մաքսային միության ընդլայնման վերաբերյալ»,-ասել է Շուլցը։
Շուլցը մեղադրել է Մերկելին ԱՄՆ-ի առջև քաղաքական կապիտուլյացիայի մեջ, երբ նա համաձայնել է իրագործել ՆԱՏՕ-ի ռազմական ծրագրերի ֆինանսավորման մեծացման պլանը՝ հասցնելով այն Գերմանիայի ՀՆԱ 2 տոկոսին։ Գերմանիայի գործող կանցլերը համաձայնել է ամեն տարի այդ նպատակներին ուղղել 35.3 մլրդ դոլար։








































