ԱԺ պատգամավորներն ավելի շատ քննարկում են ոչ այնքան Զարուհի Փոստանջյանի, որքան ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի, ով իր հարց տալու, իրավունքը զիջել էր Զարուհուն, և պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի վարքը, ում թույլտվությամբ դա տեղի էր ունեցել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ նախօրեին Սերժ Սարգսյանին դիմավորողները նկատել են նրա ընդգծված անտարբերությունն առ Հովիկ Աբրահամյան, ով շատ անտրամադիր է եղել, քանի որ պատասխանատվության բաժին ունի նաև ինքը՝ որպես Արփինե Հովհաննիսյանի երաշխավոր:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:









































