Մոնակոյում քվերկության արդյունքով հայտնի է դարձել Եվրոպայի Լիգայի 2016-2017 թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը։ Քվեարկությանը մասնակցել են 2016-17թթ Եվրոպա լիգային մասնակցած ակումբների 48 մարզիչներ, ինչպես նաև 55 ՈՒԵՖԱ-ի միջազգային լրագրողներ։
Մարզիչները իրավունք չեն ունեցել քվեարկելու իրենց ակումբների ֆուտբոլիտների օգտին։ Ըստ քվեարկության 1-ին տեղի համար մասնակիցը ստացել է 5 միավոր, 2-րդ տեղը՝ 4 միավոր, 3-րդ տեղը՝ 2։ Ի դեպ լավագույն եռյակում տեղ են գտել «Մանչեսթեր Յունայթեդի» 3 ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը, Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան։
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները։ Պոգբան հավաքել է 140 միավոր ։ Երկրորդ տեղում Հենրիխ Մխիթարյանն է 129 միավորով։ Երրորդ տեղում Զլատան Իբրահիմովիչն է 109 միավորով։







































