Պանամայի դրոշով ընթացող Kamome Victoria նավթային տանկերը Նյու Յորքի և Նյու Ջերսիի միջև ծովածոցում ծանծաղուտն է ընկել: Այս մասին հաղորդում է NBC New York հեռուստաալիքը՝ հղում անելով առափնյա պահպանությանը:
Առափնյա պահպանությանը ծանուցվել է, որ տանկերը ծանծաղուտն է ընկել Վերացանո Նարոուս խոշորագույն կախովի կամրջներից մեկից: Այն տեղափոխել է ավելի քան 370 հազար գալոն (12 հազար բարել) նավթ, որի տարածման նշաններ չկան:
Տուժածների մասին տվյալներ չկան: Նախնական տվյալներով՝ նավը վնասված չի եղել:










































