Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի վնասվածքը խուճապի չի մատնել գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին:
«Նեյմարը կարող է խաղալ հարձակման կենտրոնում: Մենք դրանում կարող ենք համոզվել վաղը կամ մեկ այլ խաղում: Հաշվի առնելով Մեսսիի վնասվածքը՝ նրան կարող են փոխարինել Նեյմարը, Սանչեսը կամ Ֆաբրեգասը:
Չնայած իր տարիքին, Նեյմարը ազդեցություն է թողնում ավելի փորձառու խաղացողների վրա: Յուրաքանչյուր խաղացաղ որոշակի դերակատարում ունի թիմում՝ կախված իր հնարավորություններից:
Երկարատև մրցաշրջանի սկզբում հնարավորություն ունենք մի շարք խաղացողների հանգստանալու հնարավորություն տալ: Դա օգտակար է թիմի համար»,- հայտարարել է Մարտինոն:










































