Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է առաջիկա ձմռանը տրանսֆերային փոխանակում իրականացնել:
Sport Mediaset-ի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը մտադիր է փոխանակել ճապոնացի կիսապաշտպան Շինջի Կագավայի ու գերմանական ակումբի պաշտպան Նևեն Սուբոտիչի տրանսֆերները:
Հիշեցնենք, որ Կագավան «Բորուսիա»-ից «Մանչեսթեր Յուանյթեդ» տեղափոխվեց 2012թ. ամռանը, բայց այդպես էլ չկարողացավ տեղ զբաղեցնել թիմի մեկնարկային կազմում:







































