Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Լենոքս Լյուիսի կարծիքով` Կլիչկոյի նկատմամբ առավելության հասնելու համար Ալեքսանդր Պովետկինը պետք է նոկաուտի ենթարկի նրան:
Հիշեցնենք` Կլիչկո-Պովետկին մենամարտը կկայանա Մոսկվայում` հոկտեմբերի 5-ին: Ուկրաինացի բռնցքամարտիկն անցկացնելու է IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսների պարտադիր պաշտպանությունը:
«Պովետկինի մասին գիտեմ միայն այն, որ երկուսիս ծննդյան օրը սեպտեմբերի 2-ն է: Տեսել եմ նաև նրա մի քանի մենամարտերը և կարող եմ ասել, որ նա ծագող աստղ է` ուժեղ և երիտասարդ բռնցքամարտիկ:
Չեմ կարծում, թե մենամարտը 12 ռաունդ կտևի: Եթե այն այդքան երկարաձգվի, ապա Կլիչկոն հաղթանակ կտանի, իսկ եթե մենամարտի սկզբում նոկաուտ լինի, ապա հաղթող կլինի Պովետկինը»,- «Р-Спорт»-ը մեջբերում է Լյուիսի խոսքերը:








































