Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն BBC-ի հետ հարցազրույցում դիմել է Իրանի ժողովրդին:
«Իրանի և Իսրայելի ժողովուրդները կարող են բարեկամական հարաբերություններ հաստատել հենց (Իրանի) ներկա վարչակարգը տապալվի»,- ասել է Նեթանյահուն:
Նեթանյահուի խոսքով՝ հենց այաթոլլայի ռեժիմն է պատասխանատու Իրանի դեմ կոշտ պատժամիջոցների ու երկրում ծանր տնտեսական վիճակի համար: «Իրանցի ժողովուրդը ծանր գին է վճարում ռազմական միջուկային ծրագրի համար, որի գոյությունը ռեժիմը հերքում է»,- ասել է Իսրայելի վարչապետը:
«Ես պատրաստ եմ ողջունել իրական մերձեցումը, միջուկային ծրագրի դադարեցման իրական ջանքերը, սակայն ոչ կեղծ ջանքերը »,- ընդգծել է Նեթանյահուն:
Նշենք, որ Նեթանյահուն BBC-ի պարսկերեն ծառայության հարցերին պատասխանել է անգլերեն, սակայն պարսկերեն մի քանի բառ է գործածել:









































