Ամերիկյան Adobe Systems կորպորացիան հայտարարել է, որ ցանցահենները գողացել են 2.9 միլիոն օգտատերերի տվյալներ:
Գրաֆիկական դիզայնի ծրագրային ապահովման համար մշակողը նշել է, որ գողացված տեղեկատվության թվում են օգտահաշիվների ծածկագրերը, կրեդիտային և դեբետային քարտերի տվյալները: Բացի այդ, ցանցահեններին հաջողվել է գողանալ ընկերության մի քանի արտադրանքների ելքային ծածկագրերը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Մենք խորապես ցավում ենք տեղի ունեցածի համար, հետևանքների վերացման համար աշխատում ենք մեր արտաքին գործընկերների և իրավապահ մարմինների հետ»,- նշել են Adobe-ում:
Հարձակման կապակցությամբ կորպորացիան ստեղծել է նոր ծածկագրեր տուժած օգտահաշիվների համար: Ընկերությունը գնորդներին խորհուրդ է տվել փոխել մյուս վեբ-կայքերի ծածկագրերը: Բանկերին ևս տեղյակ են պահել տեղի ունեցածի մասին:









































