Եվրոպա Լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Կարագանդայի «Շախտյոր»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Հայֆայի «Մաքաբի»-ի հետ:
Գևորգ Ղազարյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում ու առաջին կեսի վերջում գոլային փոխանցումով աչքի ընկավ: Նրա փոխանցումից հետո Ֆինոնչենկոն բացեց խաղի հաշիվը:
«Շախտյոր» – «Մաքաբի»` 2:2
1:0 Ֆինոնչենկո (40′), 2:0 Տարասով (45′), 2:1 Էզրա (54′), 2:2 Տուրգեման (79′)










































