Չեմպիոնների Լիգայում արդեն երկու տուր է կայացել: Առաջարկում ենք ծանոթանալ հետաքրքիր վիճակագրական տվյալների:
«Յուվենթուս»-ը ամենաշատ հարվածներ կատարող թիմն է. 52 հարված, որի ուղիղ կեսը դարպասին: Նույքան ճիշտ հարվածներ կատարել է նաև Մյունխենի «Բավարիա»-ն:
Քրիշտիանու Ռոնալդուն, ինչպես և կանխատեսելի էր, ամենաշատ հարվածներ կատարող խաղացողն է: «Ռեալ»-ի հարձակվողը կատարել է 15 հարված դարպասին:
Փոխանցումների տեսանկյունից առաջատարը «Բարսելոնա»-ն է` 1602 փոխանցում` 87 % ճշտությամբ: Բացի այդ, կատալոնացիները լավագույն ցուցանիշն ունեն գնդակին տիրելու տեսանկյունից` ժամանակի 64 %-ը:
Խաղացողներից առաջատարը Տիագո Մոտան է, ով կատարել է 235 փոխանցում` 92 % ճշտությամբ:
Ամենաշատ զգուշացումները ստացել են «Ադերլեխտ»-ի խաղացողները (7 անգամ), իսկ ամենաշատը կանոնները խախտում են «Պորտու»-ի խաղացողները (40 խախտում): Ամենաշատ խախտումներ թույլ տված ֆուտբոլիստն է Գեորգիոս Սամարասը «Սելթիկ»-ից (12 խախտում):







































