«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի կարծիքով` Նեյմարը կարող է ցուցադրել իր ներուժը: Դա ընդամենը ժամանակի հարց է:
«Նեյմարը դեռ բազմաթիվ հնարավորություններ կունենա իրեն դրսևորելու համար: Պետք չէ մոռանալ, որ նա դեռ երիտասարդ է: Պարզ է, որ կատալոնական ակումբ է տեղափոխվել հիանալի հեռանկարներ ունեցող ֆուտբոլիստ»,- նշել է Ինյեստան:
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը 8 հանդիպում է անցկացրել «Բարսելոնա»-ի կազմում և մեկ գոլ հեղինակել:








































