Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան հայտնվել է իտալական ակումբների ուշադրության կենտրոնում:
Itasportpress-ի փոխանցմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Նապոլի»-ն, «Լացիո»-ն ու «Ֆիորենտինա»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերոգրյալ ակումբները պատրաստվում են պաշտոնական առաջարկով հանդես գալ արդեն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ և խաղացողին խոստանում են ավելի շատ խաղաժամանակ, քան նա հիմա ստանում է «Ռեալ»-ում:










































