ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշել է Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի որակազրկման ժամկետը երկարաձգել ևս մեկ խաղով: Այդ մասին տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Այսպիսով՝ «Նապոլի»-ի դեմ մրցավեճում անթույլատրելի պահվածքի պատճառով մասնագետը չի կարողանա պահեստայինների նստարանից իր թիմի գործողությունները ղեկավարել նաև Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ խաղում: Խաղը կկայանա հոկտեմբերի 22-ին:
«Բորուսիա»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ակումբի փաստաբանները դիտարկում են որոշումը բողոքարկելու տարբերակը:









































