Ուոլ-սթրիթի վերլուծաբանները ուշադրություն են դարձնում այն հանագամանքի վրա, որ ԱՄՆ կառավարության վերջացող փողերը կարող են հրահրել աննախադեպ դեֆոլտ, հաղորդում է The New York Times-ը:
Անցած շաբաթ գանձապետությունը հայտարարել է, որ Կոնգրեսը կարող է երկիրը բերել դեֆոլտի, եթե մինչև հոկտեմբերի 17-ը չբարձրացնի պետական պարտքի սահմանը: Մինչ այդ կառավարության տրամադրության տակ կմնա 30 միլիարդ դոլար կանխիկ գումար, որոնք կծախսվեն մի քանի օրվա ընթացքում:
Տնտեսագետները և ներդրողները քննարկում են հավանական գործողությունները Սպիտակ տան կողմից որոշման բացակայության դեպքում: Ամենաշատը քննարկվում է աշխատանքի ռազմավարությունը, որի դեպքում դաշնային կառավարությունը կշարունակի պարտք վերցնել: Դեմոկրատները Սպիտակ տանը կոչ են արել լրջորեն քննարկել իրադարձությունների զարգացման նման տարբերակը:







































