Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում «Կոպենհագեն»-ին սեփական հարկի տակ 4:0 հաշվով պարտության մատնելուց հետո Մադրիդի «Ռեալ»-ը նոր ռեկորդ սահմանեց:
Ակումբը մրցաշարի պատմության մեջ դարձավ առաջինը, որը մեկնարկային 2 տուրերում 10 գոլ է խփել: Առաջին տուրում մադրիդյան թիմը 1:6 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել թուրքական «Գալաթասարայ»-ի նկատմամբ:
Քրիշտիանու Ռոնալդուն 2 խաղերում խփել է 5 գոլ:








































