Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբային գրանցումը:
Բենզեմայի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի «Չելսի»-ն և հատկապես թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացի մասնագետը Բենզեմայի հետ աշխատել է «Արքայական ակումբ»-ում և ցանկանում է ֆրանսիացի հարձակվողին տեսնել իր թիմի կազմում:
Marca-ի փոխանցմամբ՝ Մոուրինյոն ցանկանում է օգվել Բենզեմայի շուրջ ստեղծված իրավիճակից: Հիշեցնենք, որ թե՛ երկրպագուները, թե՛ թիմակիցները, ինչպես նաև ակումբի ղեկավարությունը դժգոհ են Կարիմի ցուցադրած խաղից:
Բենզեմայի տրանսֆերը գնահատվում է մոտ 35 մլն եվրո:









































