Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը նշել է, որ թիմն առավելություն ուներ «Մարսել»-ի դեմ խաղում, ինչ էլ գոլերի վերածվեց: Կիսապաշտպանը հավելել է, որ «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները բավարարված են արդյունքով:
«Բնականաբար, ուրախ ենք, որ հաղթեցինք: Այն մեր նպատակն էր: Հասկանում էինք, որ բարդ է լինելու: Պարզապես մենք ավելի սուր գրոհներ էինք կազմակերպում:
Երբ առավելություն ես ունենում, կարևոր է գոլեր խփել: Ի ուրախություն մեզ` այդպես էլ եղավ: Մեզ հաջողվեց երեք գոլ խփել»,- ասել է Ռոյսը:









































