Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն նորմալ է համարում, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պայքարում է , որպեսզի ՖԻՖԱ-ն Դիեգո Կոստային Իսպանիայի ազգային հավաքականում հանդես գալու թույլատրություն տա: Ավելի վաղ հարձակվողը մի քանի ընկերական հանդիպում է անցկացրել Բրազիլիայի ընտրանու կազմում:
«Մեզ դեռևս չեն հայտնել, կարո՞ղ է արդյոք Դիեգո Կոստան Իսպանիայի հավաքական հրավիրվել: Բոլոր պահանջները պահպանված են: Դիեգոն 18 տարեկանից մեր երկրում է, այստեղ ձևավորվել է որպես ֆուտբոլիստ, Բրազիլիայի հավաքականի կազմում չի մասնակցել պաշտոնական հանդիպումների:
Եթե մենք Կոստային Իսպանիայի հավաքական հրավիրենք, չի նշանակում, որ նա կմասնակցի 2014 թվականի Մունդիալին: Այնուամենայնիվ, Դիեգոն դեռ բավականաչափ փորձ չունի: Կարող եմ նաև ասել, որ առաջին անգամը չէ, երբ ազգային հավաքական օտարերկարցիներ են հրավիրվում»,-Football Espana-ն մեջբերում է դել Բոսկեի խոսքերը:







































