Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն վաղը կարող է 100-րդ խաղն անցկացնել եվրագավաթներում:
Պորտուգալացի հարձակվողը եվրոպական մրցասպարեզում իր առաջին խաղն անցկացրել է 2002թ. օգոստոսի 14-ին: Լիսաբոնի «Սպորտինգ»-ը ոչ-ոքի խաղաց «Ինտեր»-ի հետ (0:0):
Հավելենք, որ չորեքշաբթի օրը «Ռեալ»-ը Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում ուժերն է չափելու «Կոպենհագեն»-ի հետ:









































