Իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին պաշտոնապես նշանակվել է «Գալաթասարայ»-ի գլխավոր մարզիչ, ինչի մասին հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը: Մանչինին երեք տարվա պայմանագիր է կնքել:
Նշվում է, որ առաջին տարում իտալացին կվաստակի 3.5 մլն եվրո աշխատավարձ, իսկ մյուս երկու մրցաշրջաններում` 4.5 մլն եվրո:
Բացի այդ, պայմանագրում նշված են հատուկ գումարային պարգևատրումներ Թուրքիայի առաջնությունը, գավաթը նվաճելու, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայում հաջող խաղալու համար:
Հիշեցնենք, որ Մանչինիի վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Սիթի»-ն, որից մասնագետը հեռացավ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո:






































