Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել Բուխարեստի «Ստյաուա»-ի մասին, որի դեմ իր թիմը պետք է խաղա Չեմպիոնների Լիգայի շրջանակներում:
«Մրցակիցը բավարար խաղամակարդակ ունի` այս խմբում մրցունակ լինելու, միավորների համար պայքարելու ու մյուս փուլի ուղեգրին հավակնելու համար:
Սա լավ թիմ է, որը լավ է կազմակերպված ու ունի հիանալի մարզիչ: Անցած տարի մենք այստեղ պարտվել ենք, ինչը ավելի լավ է ինձ համար»,- հայտարարել է Մոուրինյոն:







































