Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտնել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Կոպենհագեն»-ի դեմ հանդիպումից իր ակնկալիքների մասին:
«Հնարավոր է, դեռևս լիովին պատրաստ չենք հանդիպմանը, բայց այնքան էլ վատ վիճակում չենք: Պետք է շարունակենք մարզվել և միասնական լինել:
Մեր մարզիչը հիանալի աշխատանք է կատարում: Նա լավագույն մարզիչներից մեկն է, ում հետ երբևէ աշխատել եմ: Հաճելի է աշխատել Անչելոտիի հետ: Կարիք չկա բարդացնելու իրավիճակն ու ողբերգություն սարքել»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:






































