«Առաջին լրատվական»-ն արդեն տեղեկացրել է, որ վերջին շրջանում շատացել են հայկական բանակը լքող սպաներն ու պայմանագրային զինծառայողները, և որ հիմնական պատճառն այն է, որ աշխատավարձի բարձրացումների խոստումներն ուշանում են ու չեն կատարվում:
Բացի դրանից՝ ինչպես հայտնի դարձավ «Առաջին լրատվական»-ին, գլխավոր դատախազ նշանակվող Գևորգ Կոստանյանը զինդատախազ եղած ժամանակ պատեհ-անպատեհ առիթներով խիստ պատիժներ է սահմանել բանակի սպաների նկատմամբ: Սպաներից շատերն օգնություն են խնդրել ՊՆ Սեյրան Օհանյանից, սակայն վերջինս որևէ ձևով չի օգնել, իսկ երբ այս կամ այն սպայի համար խնդրել է Կոստանյանին, մերժվել է: Բանակի սպաներն էլ տասնյակներով ազատման դիմումներ են գրում ու մեծ մասամբ հեռանում են Հայաստանից:









































