Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը գոհ է թիմի գործերի ընթացքից: Չավին հայտնել է այդ մասին Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում կայացած «Ալմերիա»-ի դեմ խաղից հետո:
«Մենք լավ խաղացինք, իսկ երկրորդ խաղակեսում մենք ամբողջությամբ վերահսկում էինք իրավիճակը: Թիմն առաջընթաց է գրանցում և կձգտի էլ ավելի բարելավել իր խաղը»,- նշել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք` 7 տուրերի արդյունքում կատալոնացիները առավելագույն միավորներ են վաստակել և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:







































