Բուլղարիայում ավարտվել է մինչև 15-16 տարեկան աղջիկների բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:
50 կգ քաշային կարգում մեր հանրապետությունը ներկայացնող Անուշ Գրիգորյանը, ով պայքար էր մղում ոսկե մեդալի համար, բավարարվեց արծաթով: Մինչ այդ Անի Հովսեփյանը նվաճել էր բրոնզե մեդալ:
Աղջիկները առաջին անգամ էին մասնակցում աշխարհի առաջնությանը: Նրանք այսօր առավոտյան վերադարձել են Երևան:
Սպորտի և երիտասարդության հերցերի նախարարության մամլո ծառայություն








































