Շերոն Օսբորնը ամուսնուն՝ Օզզի Օսբորնին, սպառնացել է ամուսնալուծությամբ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա հայտնաբերել է, որ ամուսինը կրկին տարվել է թմրամիջոցներով ու ալկոհոլով: Այս մասին հայտնում է Metro-ն:
X Factor-ի 60-ամյա ժյուրին 64-ամյա Օզզիի պահվածքը պարզել է ամուսնության 30-ամյակին նախաշեմին: «Երբեք չէի պատկերացնի, որ մեր ամուսնության հոբելյանը կլինի մեր փոթորկոտ միության վատագույն շրջաններից մեկի սկիզբը»,- ասել է Շերոնը:
Նա այդ ամենի մասին խոստովանել է շուտով հրատարակվելիք «Անկոտրումը» (Unbreakable) ինքնակենսագրական գրքում, որում պատմել է ամուսնու՝ թմրանյութերով ու ալկոհոլով տարված լինելու պատճառով իր տառապանքների մասին: Չնայած նրանց ամուսնությունը գոյատևել է, սակայն Շերոնը հայտնել է, որ այլևս այդպես չի կարող և ցանկանում է ամուսնալուծվել:
Շերոնը կարծել է, թե իր հայտարարությունը կստիպի նրան զգաստանալ, սակայն ի զարմանս Շերոնի՝ հնչել է պատասխան կարողությունը կիսելու: Շերոնը նաև խոստովանել է, որ Օզզիի աքիլլեսյան գարշապարը գումարն է, և գումար կորցնելու միտքը նրա վրա ազդել է առավել շատ, քան իրեն կորցնելու միտքը:











































