Ազգային կոալիցիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի առաջնորդ Ահմադ Ջարբան հաստատել է, որ սիրիական ընդդիմությունը պատրաստ է մասնակցել Սիրիայի հարցով Ժնևի միջազգային համաժողովին, որը հայտնի է «Ժնև-2» անվանումով: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամլո քարտուղար Մարտին Նեսիրկին:
«Գլխավոր քարտուղարը ողջունել է պարոն Ջարբայի՝ ժնևյան համաժողովին պատվիրակություն ուղարկելու պատրաստակամությունը, և խորհուրդ է տվել կապ հաստատել այլ ընդդիմադիր խմբավորումների հետ՝ պատվիրակության միասնական կազմը համաձայնեցնելու համար»,- լրագրողներին ասել է դիվանագետը:
Նա այդ հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում Պան Գի Մունի և Ահմադ Ջարբայի միջև կայացած հանդիպումից հետո:
Նեսիրկիի խոսքով՝ գլխավոր քարտուղարը ընդգծել է հապշտապ լուրջ երկխոսություն սկսելու, ինչպես նաև ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության անհրաժեշտությունը:









































