Անգլիայի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրիրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը Ուելսում 2:1 հաշվով հաղթեց «Սուոնսի»-ին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը:
Լոնդոնի ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան 18-ամյա կիսապաշտպան Սերժ Գնաբրին և Աարոն Ռեմզին, իսկ «Սուոնսի»-ի կազմում՝ անգլիացի Բոն Դևիսը:
«Արսենալ»-ն իր ակտիվում 15 միավոր գրանցեց: Երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմ»-ը վաստակել է 13 միավոր, իսկ «Սուոնսի»-ն՝ 7 միավոր:








































