«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը գովեստի խոսքեր է հղել թիմի սերբ ֆուտբոլիստ Նեմանյա Վիդիչին՝ վերջինիս կոչելով լավագույնն այն պաշտպաններից, ում հետ աշխատել է:
Նշենք, որ Վիդիչի՝ անգլիական թիմի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, սակայն կողմերը դեռևս համաձայնության չեն եկել նոր համաձայնագրի վերաբերյալ:
«Դեռևս չեմ քննարկել Վիդիչի հետ նոր պայմանագրի ստորագրումը, սակայն վստահ եմ, որ ակումբի ղեկավարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի: Նա բարձրակարգ պաշտպան է: Վիդիչը լավագույնն է այն պաշտպաններից, ում հետ աշխատել եմ»,- հայտարարել է մասնագետը:









































