Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել թիմի ֆուտբոլիստներին ներկայացվող պահանջների վերաբերյալ:
««Ֆուլհեմ»-ի դեմ իդեալական հանդիպում չենք անցկացրել: Սակայն մենք խաղում էինք հարթ, համաձայնեցված, բավականին լավ վերահսկում էինք իրավիճակը:
Չեմ պատրաստվում էական փոփոխություններ կատարել թիմում: Սակայն կցանկանայի, որ սաներս հուսալի և վստահ խաղ ցուցադրեն և դա նրանց համար սովորություն լինի»,- «Չելսի»-ի պաշտոնական կայքը մեջբերում է մասնագետի խոսքերը:






































