Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Կարլես Պույոլը լիովին ապաքինվել է ծնկի վնասվածքից: Այդ մասին տեղեկացնում է Marca-ն:
Ֆուտբոլիստը մարզվում է ընդհանուր խմբի հետ` ամբողջական ծրագրով:
Այդպիսով, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն կարող է ընդգրկել Պույոլին Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում կայացած «Ալմերիա»-ի դեմ հանդիպմանը:






































