Հարվարդի համալսարանը պակիստանցի աղջկան՝ իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայիին, ով անցած տարվա հոկտեմբերին ծանր վիրավորվել էր «Թալիբան» շարժման գրոհայինների կողմից, շնորհել է «Տարվա մարդասեր» կոչումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հարվարդի համալսարանի նախագահ Դրյու Գիլպին Ֆաուստը համալսարանում ողջունել է աղջկան, որտեղ նա եկել էր ստանալու մարդասիրության համար Փիթեր Ջ. Գոմեսի անվան մրցանակը:
Արարողության ժամանակ Մալալան հայտարարել է, որ ցանկանում է քաղաքական գործիչ դառնալ, քանի որ միայն նրանք ունեն խնդիրներ լուծելու բավական ազդեցություն:









































