Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

ՀՀ իրավապահները ներգրավում են նաև այլ պետությունների իշխանությունների. Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը

Ազատազրկված Անդրիաս Ղուկասյանը տարածել է հայտարարություն՝ անդրադառնալով նախնական քննության ընթացքում ապօրինի ազատազրկմանը և հիմնական իրավունքների խախտումներին: Ստորև ներկայացնում ենք նրա հայտարարությունը.

«20 տարի հանդիսանալով Հայաստանում առաջին անկախ ռադիոկայանի ղեկավար, ես հետևողականորեն և նպատակաուղղված կերպով պայքարում եմ Հայաստանում Մարդու հիմնարար իրավունքների, խոսքի ազատության իրականացման, հայ ժողովրդի խաղաղ ապրելու և ազատ զարգանալու իրավունքի համար։ Իմ անձնական հավատամքն է հանրային նպատակներին հասնելը ոչ բռնի պայքարի միջոցով, ինչը ես բազմիցս վերահաստատել եմ թե հրապարակված հոդվածներում, թե ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում, թե հանրահավաքներում ներկայացված ելույթներում, թե խաղաղ բողոքի ակցիաների ժամանակ, թե քաղաքացիական անհնազանդության դրսևորման միջոցով։

Իմ քաղաքական հայացքներին հակառակ, ինձ մեղադրում են էքստրեմիստական դրսևորումներով բռնություն կատարելու մեջ: Նախնական քննության ընթացքում տասնվեց դռնփակ դատական նիստերում պաշտպաններիս հետ միասին առարկել եմ այս զրպարտության դեմ և պահանջել եմ իմ ազատ արձակումը: Այսօր, երբ այլևս կաշկանդված չեմ պաշտպանել նախնական քննության գաղտնիությունը, անհրաժեշտ եմ համարում իրազեկել հանրությանը ապօրինի ազատազրկման և հիմնարար իրավունքների խախտումների փաստերի մասին:

Սարի թաղում անցյալ տարվա հուլիսի 29-ին խաղաղ ցույցը ցրելուց հետո ինձ ձերբակալեցին անհիմն մեղադրանքով, իբր հրահանգել եմ քաղաքացիներին քարեր նետել ոստիկանների վրա: Կեղծ մեղադրանքը հիմնավորելու համար ոստիկանությունը դիմեց արհեստական ապացույցներ ստեղծելու գործողություններին: Դեպքից 3 օր հետո ոստիկանությունը քննությանը ներկայացրեց 55 ռետինե մահակ և 17 վահան՝ պնդելով, որ այդ մահակների ծայրամասերը և վահանների ներսի կողմից գտնվող բռնակները վնասվել են ցուցարարների կողմից նետված քարերից: Դեպքից 3 շաբաթ անց ոստիկանները զանգվածաբար հիշեցին, որ ֆիզիկական ցավ են ապրել ցույցը ցրելու ժամանակ իրենց վրա նետված քարերից և թեպետ չունեին մարմնական վնասվածքներ, քննիչի կողմից ճանաչվեցին տուժողներ:

Այսպիսով, օգոստոս ամսվա ընթացքում թղթի վրա ստեղծվեց զանգվածային անկարգությունների արհեստական պատկեր՝ իր մեղադրյալներով, տուժողներով և վնասված գույքով: Սակայն այդ սուտ պատկերը հերքվեց արդեն սեպտեմբեր ամսվա ընթացքում, երբ փաստաբան Կարեն Մեժլումյանի կողմից ներգրավված վկաները, այդ թվում «a1plus.am», «civilnet.am», «1in.am» լրատվական կայքերի լրագրողները իրենց տված ցուցմունքներում հերքեցին առաջադրված մեղադրանքները: Վկաների ցուցմունքները և լրատվամիջոցների կողմից այդ օրվա ուղիղ եթերով հրապարակված տեսագրությունները հաստատեցին, որ հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ չեն եղել, իսկ ոստիկանությունը, ցուցարարների շարքում իր ներդրած աշխատակիցների միջոցով, փորձ է արել բախում հրահրել ոստիկանների դեմ հատուկ միջոցներ կիրառելու նպատակով: Դատարանը հրաժարվեց ուսումնասիրել հիմնավոր կասկածը հերքող ու ոստիկանության ղեկավարության համար վտանգավոր այդ ապացույցները և հայտարարեց, որ կալանքի հարցը քննարկելու ժամանակ «իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորությանը»:

Այսպիսով, ստացվեց, որ Հայաստանում դատարանը չի կարող ազատ արձակել անհիմն կալանավորված մարդուն, նույնիսկ նրա անմեղությունը, ալիբին հաստատող ապացույցների առկայության դեպքում: Այս փաստը վկայում է, որ ձևական բնույթ է կրում Սահմանադրությամբ ամրագրված Հայաստանի միջազգային պարտավորությունները, որի համաձայն՝ «անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը»:

Քրեական հետապնդումը փլուզումից փրկելու համար ոստիկանությունը հոկտեմբեր ամսին ստիպված եղավ ստեղծել նոր արհեստական ապացույցներ և որպես վկա գործում ներգրավեցին երկու ոստիկանական առերևույթ գործակալների: Նոր վկաների ակնհայտ սուտ ցուցմունքների համաձայն՝ հուլիսի 29-ին ես ծրագրավորել եմ կազմակերպել Երևանում այնպիսի ճակատամարտ, որին կնախանձեին Տիգրան Մեծը և Վարդան Մամիկոնյանը: Երբ ինչ-որ մի պնդում ակնհայտորեն դուրս է գալիս ողջամտության շրջանակից, ապա այն անխուսափելիորեն արժանանում է հեգնանքի:

Նոր վկաները, բացի այն, որ անցյալում ունեցել են դատվածություն, մեկը՝ փաստաթղթերի կեղծման և խարդախության, մյուսը՝ գողության համար, նաև հաշվառված են հոգեբուժական հիմնարկներում: Այդ պատճառով քննությունը դեկտեմբերից մինչև մարտ ամիս դոփում էր տեղում, քանի որ դատահոգեբուժական փորձագետները որոնում էին եղանակ, ինչպես հիմնավորել, որ «շիզոֆրենիա, անձի պարանոյիդ խանգարում» ախտորոշմամբ փսիխոպատ համարվող անձնավորությունը և «խրոնիկական ալկոգոլիզմ» նարկոլոգիական հիվանդություն ունեցող անձինք կարող են հանդես գալ, որպես լիարժեք վկաներ: Նախնական քննությունը տեղից շարժվեց ընտրություններից հետո, երբ զինվելով հակասական և խիստ կասկածելի փորձագիտական եզրակացություններով, սոսկ ենթադրությունների հիման վրա քննիչը մեղադրեց ինձ զինվելու, պատանդներ վերցնելու, շենքեր գրավելու փորձ կատարելու մեջ: Բնականաբար, այդ անհիմն և անօրինական մեղադրանքներին ի պատասխան, պաշտպանությունը միջնորդեց հարցաքննել իմ դեմ տրված սուտ ցուցմունքները հերքող նոր վկաներին և կատարել փաստերի ստուգման համար անհրաժեշտ գործողություններ: Վարույթն իրականացնող մարմինը մերժեց մեր բոլոր միջնորդությունները, պատճառաբանելով, որ մեղադրանքը հերքող ապացույցներ ուսումնասիրելու և վկաներին հարցաքննելու անհրաժեշտություն չկա, քանի որ գործում եղած ապացույցները, ըստ իրենց, բավարար են մեղադրանքը հիմնավորելու համար:

Բացի այն, որ քննիչը մերժեց կամ ընդհանրապես հրաժարվեց քննարկել իմ կողմից նոր վկաներ ներգրավելու հարցը, գործում արդեն ներգրաված իմ անմեղությունը հաստատող վկաներին նա նույնիսկ հրաժարվեց ընդգրկել դատարան կանչվող անձանց ցանկում: Այս փաստը վկայում է, որ ձևական բնույթ է կրում սահմանադրությամբ ամրագրված Հայաստանի միջազգային պարտավորությունը, որի համաձայն «հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի իրավունք, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն և հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տվող անձինք»: Փաստ է նաև, որ ձևական է քննիչի և դատախազի օրենքով սահմանված պարտականությունը՝ մանրակրկիտ ուսումնասիրել մեղադրվողին արդարացնող ապացույցները:

Գործի նյութերին ծանոթանալու արդյունքում ի հայտ եկավ, որ դեռևս 2016թ. հունիսի 20-ին ոստիկանությունը դիմել է դատարան՝ իմ հեռախոսահամարը գաղտնալսելու թույլատվություն ստանալու համար: Ըստ ոստիկանության միջնորդության, ես՝ Անդրիաս Ղուկասյանս, «ս.թ. (այսինքն՝ 2016թ-ի) դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեում և դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածներում, ծրագրավորում է հայտարարված քաղաքացիական անհնազանդության միջոցները վերածել զանգվածային անկարգությունների» և նրա հեռախոսահամարի գաղտնալսումը «թույլ կտա կանխել նախատեսվող հանցագործությունը»:

Ըստ ոստիկանության այս տարօրինակ փաստաթղթի, կամ Հայաստանում 2016թ. դեկտեմբերի 6-ին պետք է տեղի ունենար նոր հանրաքվե, որի մասին հանրությունը տեղյակ չի եղել, կամ, եթե խոսքը գնում է 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի մասին, ապա մնում է տարակուսել՝ ինչպես կարելի է 2016թ. հունիսի 20-ին կանխել «նախապատրաստվող հանցագործությունը», որը տեղի չի ունեցել 2015թ. դեկտեմբերի 6-ին և դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածներում:

Դատարանը բավարարեց ոստիկանության ակնհայտ սուտ և անհեթեթ միջնորդությունը և թույլատրեց իմ հեռախոսահամարի գաղտնալսումը: Այս փաստը վկայում է, որ Հայաստանում Սահմանադրությամբ միջազգայնորեն ճանաչված «մարդու նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության իրավունքը» նույնպես կրում է ձևական բնույթ:

Գործի նյութերից նաև պարզվեց, որ իմ ֆեյսբուքյան նամակագրությունը ստանալու համար ոստիկանությունը ներկայացրել է քննությանը ակնհայտ սուտ տեղեկություն, վերագրելով, որ մի ընկերոջ հեռախոսահամարը պատկանում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին: Այդ սուտ տեղեկության հիման վրա դատարանը թույլատրել է ստանալ իմ ֆեյսբուքյան նամակագրությունը, իսկ դրա հիման վրա, միջազգային կոնվենցիայի համաձայն, Հայաստանի պատկան մարմինները դիմեցին ԱՄՆ-ի իշխանություններին՝ իմ նամակագրությունը տրամադրելու պահանջով: Այս բոլոր փաստերը վկայում են, որ արհեստական ապացույցներ ստեղծելու միջոցով Հայաստանի իրավապահ մարմինները խախտում են մարդու հիմնարար իրավունքները և նույնիսկ խաբեության միջոցով, այդ իրավախախտ գործողություններում ներգրավում են նաև այլ պետությունների իշխանություններին:

Նախնական քննության ընթացքում, քննիչը ցանկացել է ինձանից ճշտել ընդամենը երկու հարց. Ինչու՞ եմ մասնակցել հանրահավաքներին և երթերին և ինչու՞ կոչով չեմ դիմել «Սասնա Ծռերին»՝ զենքերը վայր դնել և հանձնվել: Այս հանգամանքը բացահայտում է այն փաստը, որ իրավապահ մարմինների կողմից ընդդիմադիր գործունեությունը դիտվում է որպես քրեական հետապնդման համար բավարար հիմք:

Երբ երկրում փլուզված է արդարադատությունը, որպես իրական դատարան կարող է հանդես գալ միայն ժողովուրդը: Այդ պատճառով դատաքաննության ժամանակ «Հարգելի դատարան» խոսքերով դիմելու եմ ժողովրդին, ինչպես նաև ժողովրդի առջև իմ հարգանքը մատուցելու եմ ոտքի կանգնելով: Դատաքննության ժամանակ ժողովրդին եմ ներկայացնելու իմ նկատմամբ քրեական հետապդման իրական պատճառները:

Հայաստանի իշխանությունները համոզում են միջազգային հանրությանը, որ անցյալ տարվա հուլիսյան իրադարձությունների հետ կապված կատարվում է անաչառ, արդար դատաքննություն: Ես ներկայացրերի մի քանի փաստեր այդ սուտը բացահայտելու համար, իսկ ողջ ճմարտությունը բնականաբար ի հայտ է գալու դատաքննության ժամանակ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում