Ռոնալդինյոն, ով բաց է թողնում իր թիմի վերջին խաղերը մկանային ծանրաբեռնվածության պատճառով, բրազիլական մամուլի հաղորդմամբ ծնկատակի ջլերն է վնասել մարզման ժամանակ: Վերականգնման համար կարող է պահանջվել ավելի քան երկու ամիս:
Ալեշանդրե Կալիլը` «Ատլետիկո Մինեիրո»-ի նախագահը, հաստատել է վնասվածքի մասին լուրերը` այն անվանելով լուրջ, բայց հավելել է, որ վերջնական որոշում կկայացվի բժիշկների կողմից միայն շաբաթ օրը:
Այնուամենայնիվ, նա նշել է նաև, որ ամեն հնարավոր բան կանի, որ Ռոնալդինյոն կարողանա մասնակցել Աշխարհի ակումբային առաջնությանը:








































