«Սամպդորիա»-ի դեմ առաջիկա խաղին ընդառաջ «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է ակնկալիքներով:
«Մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, քանի որ մեզ շատ բարդ հանդիպում է սպասում:
Ես մրցաշարային աղյուսակին կուզենայի նայել ծննդյան տոներից առաջ: Վստահ եմ` այդ ժամանակ «Միլան»-ը այլ տեղում կինի:
Այո, հիմա մենք մի փոքր հետ ենք մնացել առաջատար խմբից, բայց առջևում դեռ շատ խաղեր կան:
Ինչ վերաբերում է վնասվածքներին, կարող եմ ասել, որ Դե Յոնգը պատրաստ է խաղալ, իսկ Էլ-Շարավին կկարողանա խաղալ «Այաքս»-ի դեմ խաղում»,- ասել է Ալեգրին:









































