Կալիֆոռնիայի դատարանը վարույթ է ընդունել համացանցային օգտատերերի հայցը, որով նրանք մեղադրել են Google ընկերությանը գովազդային նպատակներով իրենց էլեկտրոնային փոստերի պարունակությունն ապօրինաբար օգտագործելու մեջ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ընկերության դեմ հայց ներկայացրածներն օգտահաշիվներ չունեն Gmail փոստային ծառայությունում: Նրանց խոսքով՝ քանի որ իրենք գրանցված չեն Google-ի փոստային ծառայությունում, ընկերությունը չունի իրենց էլեկտրոնային նամակների պարունակությունից օգտվելու իրավունք:
Gmail-ի կողմից կիրառվող ալգորիթմն ուսումնասիրում է բոլոր էլեկտրոնային նամակները, այդ թվում նրանք, որոնք այլ ծառայությունների օգտատերերից հասցեագրվել են Gmail-ի օգտատերերին:
Google-ի ներկայացուցիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնել հայցին:









































