«Միլան»-ի և Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին դժգոհել է, որ մրցակիցները հաճախ են հարվածում իր ոտքերին, ինչի պատճառով էլ ֆուտբոլիստը կորցնում է զգացումները վերահսկելու ունակությունը:
«Հասկանում եմ, որ ոտքերին հարված ստանալը ֆուտբոլի մի մասն է կազմում: Սակայն ես չեմ ցանկանում ավարտել կարիերաս 28 տարեկանում: Հավատացեք, Մեսսին և Ռոնալդուն էլ են զայրանում, երբ իրենց ոտքերին հարված են ստանում:
Հասկանում եմ, որ պետք է ավելի հանգիստ լինել: Հասկանում եմ նաև, որ պետք է կարողանամ պահպանել հավասարկշռությունս»,- ասել է Բալոտելին:







































